Իտալիայում 1 օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 23%-ով՝ հասնելով 1016-ի

Իտալիայում 1 օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 23%-ով՝ հասնելով 1016-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am: Իտալիայում շարունակվում է կորոնավիրուսի արագ տարածումը, ինչի հետևանքով մեկ օրում վարակով պայմանավորված մահվան դեպքերի քանակն ավելացել է 23%-ով՝ հասնելով 1016-ի:

Նշվում է, որ կորոնավիրուսով վարակման պատճառով մահացել է նաև երկրի ամենահայտնի բժիշկներից մեկը, հայտնում է Daily Mail պարբերականը:

Ռոբերտո Ստելլա անունով բժիշկը երեքշաբթի շնչառական անբավարարության խնդրով հոսպիտալացվել է Իտալիայի Կոմո քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:

Իտալիայի բժիշկների ազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ հայտնելով բժշկի մահվան մասին և նշել, որ այս դեպքը ցույց է տալիս, որ բժիշկները վարակի դեմ պայքարում զինված չեն անձնական պաշտպանության համապատասխան սարքերով և հագուստներով:

Իտալիայում վարկման դեպքերի ընդհանուր թիվը երկրում 12 462-ից հասել է 15 113-ի, ինչը համարվում է 21.7 տոկոս աճ:

Քաղաքացիական Պաշտպանության գործակալության տվյալներով՝ հիվանդությունից բուժվել է 1258 մարդ:

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը շարունակում է աճել և արդեն հատել է 131 621-ի շեմը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Passengers waiting in almost empty queuing areas for the check-in desks at Catania airport today

A deserted St Peter's Square in Vatican City this morning with Italy entering the third day of its nationwide lockdown and regular tourist hotspots remaining empty

The Catania airport departure lounges being disinfected during the coronavirus emergency today. The Italian government has escalated the lockdown measures

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում