Ադրբեջանը խոչընդոտում է ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը խոչընդոտում է ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.amՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ:

Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր «հայտնագործություններով» ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին:

Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում