Բակո Սահակյանը հանդիպել է Արփինե Հովհաննիսյանի հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Արփինե Հովհաննիսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, FacebookԵրեկ «Իրավական կրթություն և վերահսկողության» հասարակական կազմակերպության պատվիրակությունը` նախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպման ժամանակ Նախագահին ներկայացվել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և նախագծերը, ինչպես նաև Արցախի 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու ծրագրերը:

Հանդիպումը հատկապես կարևորվում է Արցախի 2020 խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունները ունենում են կարևոր ներդրում թափանցիկ, ազատ հավասար ընտրությունների իրականացման գործում:

Նախագահի հետ քննարկման ընթացքում երկուստեք ընդգծվել է խաղաղ, սադրանքներից զերծ ընտրական գործընթացների ապահովման առաջնայնության մասին` որպես Արցախի քաղաքացիների ազատ կամքի արտահայտման կարևորագույն երաշխիք եւ Արցախի կենսագործունեության անհրաժեշտություն։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում