Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 11 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 11 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.amՎերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Վարակվածության դեպքերից 5-ը գրանցվել է Մոսկվայում, 3-ը` Սանկտ Պետերբուրգում, 1-ական դեպքեր են գրանցվել Մոսկվայի շրջանում, Լենինգրադի շրջանում և Պերմի շրջանում:

Շտաբի տվյալներով հիվանդները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են եվրոպական երկրներ, որտեղ կորոնավիրուսի համաճարակ կա: Բոլոր հիվանդները հոսպիտալացվել են վարակաբանական բաժանմունքներում:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում