Մարտի 14-ից 23-ը կդադարեցվի դասապրոցեսը Արցախի ուսումնական հաստատություններում

Մարտի 14-ից 23-ը կդադարեցվի դասապրոցեսը Արցախի ուսումնական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետությունում Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությամբ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարը հրաման է ստորագրել՝ ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մարտի 14-ից 23-ը դադարեցնելու վերաբերյալ:

Չեղարկվել են մշակութային, մարզական և այլ մասսայական միջոցառումներն ու հանդիպումները: Միաժամանակ հանձնարարվել է ուսումնական հաստատություններում ապահովել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում