«Փաստ». Բրյուսելում Փաշինյանի հետ ծանր խոսակցություն է եղել

«Փաստ». Բրյուսելում Փաշինյանի հետ ծանր խոսակցություն է եղել

«Ինչպես հայտնի է, օրերս մեկօրյա այցով Բրյուսել էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշի­նյանը: Ու որքան էլ փորձ է արվում նրա ունե­ցած մի քանի հանդիպումները ներկայացնել որպես «բացառիկ հաջող», ստացվող տեղե­կություններն այլ բանի մասին են խոսում: Դիվանագիտական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, իրականում այցն ու հանդիպումները բավականին ծանր են ստացվել: Ու խոսքը միայն սահմանադ­րական փոփոխությունների հանրաքվեի մա­սին չէ, որի վերաբերյալ Փաշինյանը ուզում է ստանալ Եվրոպայի «դաբրոն»:

Մեր աղբյուր­ները պնդում են, որ ծանր խոսակցություն­ներ են եղել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով: Ըստ տեղեկու­թյունների՝ Փաշինյանին ակնարկել են, որ Եվրոպան չի կարող աչք փակել անարդա­րությունների և կամայականությունների վրա: Միևնույն ժամանակ նշվել է, որ այս հարցով եվրոպական ատյանների որոշում­ները պատրաստ են, ուստի Հայաստանի գործող իշխանությունները ստիպված են լի­նելու ազատ արձակել Քոչարյանին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում