«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը՝ նախարար. Ինչ փոփոխություններ են սպասվում կառավարությունում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը՝ նախարար. Ինչ փոփոխություններ են սպասվում կառավարությունում

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում առաջիկայում փոխատեղումներ են սպասվում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Կենտրոնական բանկի նախագահ դառնալը, ըստ որոշ տեղեկությունների, կարելի է արդեն որոշված փաստ համարել։

Որ պահին որ նա տեղափոխվի ԿԲ, փոխվարչապետ կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Իսկ վերջինիս ղեկավարած մեգանախարարությունը, որքան էլ տարօրինակ է, կղեկավարի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Երեկ ողջ օրը Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին, որ այս «ուրախալի» լուրն անձամբ իրենից ճշտեինք, թեև կարելի է գուշակել, թե ինչ պատասխան կտար նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում