Մոսկվա թռչող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել

Մոսկվա թռչող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Analitik.amSSJ-100 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչել է Բուդապեշտից Մոսկվա, տագնապի ազդանշան է տվել: Այս մասին հայտնում է Flightradar24-ը:

Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքը սպասվում է Մոսկվայի ժամանակով 14:53-ին:

Նշվում է, որ տագնապի ազդանշանը տրվել է թռիչքից մեկ ժամ հետո։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում