Թուրքիան և Ադրբեջանը դադարեցրել են ցամաքային և օդային հաղորդակցությունը

Թուրքիան և Ադրբեջանը դադարեցրել են ցամաքային և օդային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.amԹուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը շաբաթ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ պայմանավորվել են երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը փակել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թուրք ղեկավարի վարչակազմից:

«Հեռախոսային բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմային առնչվող հարցեր: Որոշում է կայացվել դադարեցնել ավիա և ցամաքային հաղորդակցությունը՝ բացառությամբ բեռնափոխադրումների»,- ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:

Թուրքիան ավելի վաղ սահմանափակել էր ԵՄ 9 երկրի քաղաքացիների մուքտը: Խոսքը Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի մասին է: Անկարան դադարեցրել է նաև ավիահաղորդակցությունն Իրանի, Հարավային Կորեայի և Իտալիայի հետ:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է մարտի 11-ին: Ուրբաթ երկրի իշխանությունները հայտնել են վարակման ևս 4 դեպքի մասին:

Ողջ աշխարհում վարակակիր է 147 838 մարդ, մահացել է 5539-ը, ապաքինվել է 71 718-ը: ԱՀԿ-ն կորոնավիրոսի համավարակ է հայտարարել: Վարակման դեպքեր են արձանագրվել ավելի քան 120 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում