Երևանում Lexus-ով վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանում Lexus-ով վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Shamshyan.com: Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ օգտագործելով հատուկ տեխնիկա՝ կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել:

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում