Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 63-ի
15/03/2020 20:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am: Ռուսաստանում կորոնավիրոսով վարակման դեպքերը վերջին մեկ օրում 59-ից հասել են 63-ի:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, 4 նոր հիվանդները վերջին երկու շաբաթում այցելել են եվրոպական երկրներ, որտեղ կորոնավիրուսի տարածման հետ կապված անբարենպաստ իրավիճակ է տիրում:
Ինչպես հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, նոր դեպքերից 3-ն արձանագրվել է Մոսկվայի մարզում, մեկը՝ Տյումենի:
Շտաբի տեղեկությունների համաձայն՝ կորոնավիրուսով վարակված անձինք այցելել են Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա և Շվեյցարիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում