AM | RU
USD
EUR
RUB

ԱՀԿ-ն Եվրոպայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության մակարդակի աճ է կանխատեսում

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԵվրոպական երկրներում մոտակա ժամանակները կորոնավիրուսի հետևանքով մահացության մակարդակը կաճի, քանի որ շատ երկրներ դեռևս գտնվում են համաճարակի տարածման սկզբնական փուլում: Այս մասին РИА Новости գործակալության հետ զրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը:

«Համաճարակի բռնկումը Իտալիայում զարգացել է ավելի երկար ժամանակ, քան Եվրոպայի այլ երկրներում, այդ իսկ պատճառով ավելի շատ հիվանդներ կամ դուրս կգրվեն կամ կմահանան: Այլ եվրոպական երկրներում, որտեղ համաճարակի բռնկումը գտնվում է ավելի վաղ շրջանում, մահացությունը կարող է սկսվել մոտակա օրերին և շաբաթներին»,-ասել է Յազարեվիչը:

Նրա խոսքով՝ ԱՀԿ փորձագետները դեռևս չեն կարողանում կանխատեսել, թե երբ Իտալիայում կլինի համաճարակի գագաթնակետը, սակայն մահացածների մեծ մասը հիվանդացել էին դեռևս 2-3 շաբաթ առաջ:

«Մի քանի օրվա ընթացքում երեքից մինչև հարյուրավոր մահվան դեպքերի կտրուկ աճը սահմանափակեց Իտալիայի հնարավորությունները մահացածների հետ շփվածներին հետևելու և նրանց մեկուսացնելու հարցերում: Մեծ խնդիր էր այն, որ Իտալիայի հյուսիսում գրանցված մի շարք դեպքեր չունեին հստակ համաճարակաբանական կապ: Կորոնավիրուսից մահացածները վարակվել էին միջինը 2-3 շաբաթ առաջ»,-նշել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վարակը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

Լրահոս
Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է «Ժողովուրդ». Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին «Ժողովուրդ». Մահապարտներով սպառնալով՝ որոշ բանկերից խոշոր գումար են պահանջում «Ժողովուրդ». Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է ԱՄՆ կառավարությունը 1,1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 28 Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է օրական ռեկորդը՝ հասնելով 969-ի․ CNN Պետդումայի պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն Մարտի 28-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 24-ը Ուկրաինան դադարեցնում է չարթերային թռիչքները Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կասեցվել է արդեն մինչև մայիսի 31-ը ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով․ Interfax Փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել են 61 միլիոն դրամով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ Politico Մարտի 31-ին քվեարկելով Վիտալի Բալասանյանի օգտին, ասում եք՝ այո բարեկեցությանը Կորոնավիրուսի հաստատված դեպքերի տվյալները՝ ըստ մարզերի Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ պետք է ազգային ավիափոխադրող. Արմեն Մինասյան Դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան Սերժ Սարգսյանի ուղերձը` արցախցիներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan