Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի (տեսանյութ)

Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի  (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Times.amԺամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

«Բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում»,– ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում