Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԹուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 18-ի, տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:

Առողջապահության նախարարը նշել է, որ վարակակիրներից 7-ը Թուրքիա է եկել Եվրոպայից, 3-ը` ԱՄՆ-ից, 5-ը` Սաուդյան Արաբիայից:

Քոջան տեղեկացրել է նաև, որ հիվանդներից երկուսը վարակվել են Թուրքիայում գրանցված առաջին վարակակիրների հետ շփման հետևանքով:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում