ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն

ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած, մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 09:00-ը ներառյալ, հայտարարվում է արտակարգ դրություն:

Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում՝ միաձայն։

Քիչ անց կառավարության որոշումն արտահերթ նիստում կքննարկի Ազգային ժողովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում