Փորձագետները նշել են, թե որ երկրները կարող են ամենից շատ տուժել կորոնավիրուսի տարածումից

Փորձագետները նշել են, թե որ երկրները կարող են ամենից շատ տուժել կորոնավիրուսի տարածումից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.am: Հանրային առողջապահության ոլորտի փորձագետները կարծիք են հայտնել, որ նոր տեսակի կորոնավիրուսն ամենից շատ կարող է խոցել աֆրիկյան երկրները:

Այս մասին հաղորդում է CNN-ի թղթակիցը Հարավային Աֆրիկայի Տեմբիսա շրջանից, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկվող հիմնական նախազգուշական միջոցները, ինչպես օրինակ ձեռքերը հաճախակի լվանալը, կարող են «անիրական» լինել:

Փորձագետների կարծիքով՝ աֆրիկյան մի շարք երկրներում առողջապահության համակարգը չի կարող դիմակայել COVID-19 վիրուսին: Այնուամենայնիվ, Աֆրիկյան որոշ երկրներում, ինչպես օրինակ՝ Եգիպտոսում, Մարոկկոյում, Ալժիրում, Թունիսում, Հարավային Աֆրիկայում և Քենիայում արդեն վարակի տարածման դեպքեր են արձանագրվել:

Հիվանդության ոչ ակտիվ տարածումը մայրցամաքում պայմանավորված է այն հանգամանքով, որ Աֆրիկան հարաբերականորեն ավելի քիչ է կապված աշխարհի մյուս խոցված շրջանների հետ, ինչը նաև հնարավորություն է տալիս աֆրիկացի գիտնականներին պատրաստվելու հնարավոր զարգացումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում