Կատալոնիայի ղեկավարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Կատալոնիայի ղեկավարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԿատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան վարակվել է կորոնավիրուսով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել երկուշաբթի:

«Ես COVID-19-ի ախտորոշման թեստ եմ հանձնել, որը դրական արդյունք է տվել»,– ընդգծել է ինքնավար շրջանի ղեկավարը: Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել Կատալոնիայի կառավարության նախագահի տեղակալի՝ Պերե Արագոնեսի մոտ:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 31-ին: Երկրում վարակակիրների թիվը կտրուկ սկսել է աճել Իտալիայում բռնկման ֆոնին: Վերջին տվյալներով՝ թագավորության տարածքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 9400 դեպք է գրանցվել, 335 մարդ մահացել է, ապաքինվել՝ 530-ը: Ամենից շատ վարակակիրներ կան Մադրիդում:

Հիշեցնենք, որ երկրի կառավարությունը մարտի 15-ին 15 օրյա արտակարգ ռեժիմ է սահմանել երկրում:

Ողջ երկրում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 174 600-ը, մահացածներինը՝ 6700-ը, ապաքինվել է 77 657 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում