Նիկոլ Փաշինյանը հայտնեց հանրաքվեի օրը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հայտնեց հանրաքվեի օրը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.am: ՀՀ օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող։ Այս մասին Ազգային ժողովում արտակարգ դրության հայտարարելու հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 օր, և ոչ ուշ, քան 65 օր հետո։ Ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նշանակված էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները, սակայն Կառավարությունն այսօրվա հատուկ նիստում ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց՝ մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում