Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է արձանագրվել ևս մեկ աֆրիկյան երկրում

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է արձանագրվել ևս մեկ աֆրիկյան երկրում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amՆոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է արձանագրվել Սոմալիում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Նշվում է, որ վարակակիր է Սոմալիի քաղաքացին, որը ժամանել է Չինաստանից:

Նշենք, որ աֆրիկյան երկրներից կորոնավիրոսով վարակման դեպքեր են արձանագրվել Եգիպտոսում (126 մարդ), Հարավային Աֆրիկայում (61), Ալժիրում (48), Մարոկկոյում (28), Սենեգալում (24), Թունիսում (20), Բուրկինա Ֆասոյում (7), Գանայում (6), Քենիայում (3), Նիգերիայում (2), Նամիբիայում (2), Կոնգոյում (2):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 140 երկրում: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի տվյալների՝ ողջ երկրում վարակվածների թիվը հասել է 169 387-ի, COVID-19 կորոնավիրուսից մահացել է 6513 մարդ, ապաքինվել՝ 77 257-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում