Վարչապետը նոր նշանակում է արել

Վարչապետը նոր նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Մեղրյանին գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Մեղրյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,-ասված է որոշման մեջ:

Փաշինյանը մեկ այլ որոշմամբ էլ Դավիթ Բեգինյանին ազատել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից .

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Դավիթ Բեգինյանին ազատել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում