«Փաստ». ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած ղեկավարի ընտրությունները դուրս էին մնացել կուսակցությունների ուշադրությունից

«Փաստ». ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած ղեկավարի ընտրությունները դուրս էին մնացել կուսակցությունների ուշադրությունից

«Չնայած երկրում ստեղծված բավականին բարդ ու համաճարակային իրադրությանը, մարտի 15-ին Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի՝ Չկալով, Տուֆաշեն, Ագարակ, Նահապետավան և Գեղանիստ համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտարարեց, թե ընտրությունները չեղարկելու իրավական գործիքներ չկային:

Հատկանշական է, որ այս ընտրությունները դուրս էին մնացել ոչ միայն հանրային ուշադրության կենտրոնից, այլև կուսակցությունների տեսադաշտից, քանի որ դրանք կարելի է գնահատել որպես ապակուսակցական։ Առաջադրված թեկնածուները բոլորն էլ անկուսակցական էին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, անկուսակցական ներկայացող թեկնածուները հիմնականում նախկին իշխանությունները ներկայացնող կամ երբևէ ներկայացրած անձինք են, որոնք «շառից-փորձանքից» հեռու մնալու նպատակով անկուսակցականի «կերպարով» են իրականացնում իրենց գործունեությունը։ Եվ փաստը մնում է փաստ, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ տվյալ անձինք ունեն բավարար հեղինակություն և հնարավորություն՝ ընտրություններում վերընտրվելու համար»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարւմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում