Չինաստանում նոր տեսակի հրթիռակիր է կործանվել

Չինաստանում նոր տեսակի հրթիռակիր է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, Tert.amՉինաստանում անհաջողությամբ է ավարտվել նոր սերնդի միջին չափի Չանչժեն-7A հրթիռակրի առաջին արձակման փորձը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով չինական Սինխուա գործակալությանը:

Նշվում է, որ հրթիռակիրն արձակվել է մարտի 16-ի երեկոյան` Վենչան արձակման կայանից:

«Չինացի տիեզերական ինժեներները ուսումնասիրում են ձախողման պատճառները»,-ասված է հաղորդագրությունում:

Չանչժեն-7A-ն չինական նոր երկաստիճան միջին դասի հրթիռակիր է, որը օգտագործում է էկոլոգիապես մաքուր հրթիռային վառելիքի բաղադրիչներ` հեղուկ թթվածին և կերոսին:

Նախատեսվում է, որ Չանչժեն-7A-ն կլինի Չինաստանի հրթիռային արձակումների ապագայի հիմնական դերակատարը և փոխարինման կգա ներկայումս գործող Չանչժեն 2-ին, 3-ին և 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում