ՏՄՊՊՀ-ն արդեն երկու վարույթ է հարուցել ալկոգելի վաճառքի դեպքերով

ՏՄՊՊՀ-ն արդեն երկու վարույթ է հարուցել ալկոգելի վաճառքի դեպքերով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Բոլոր խախտումների մասին գործերի նյութերը հավաքվում են մեզ մոտ և խախտումներ արձանագրելու դեպքում անխուսափելի պատասխանատվության ենք ենթարկելու բոլորին: Դրա վառ օրինակն այսօր արդեն երկու վարույթի հարուցուման դեպքերն են՝ կապված ալկոգելերի վաճառքի հետ»,– կառավարությունում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նաև հավելեց. «Որոշակի անձինք՝ ոչ խոշոր արտադրողները, փորձել են բարձր գնով ինտերնետում վաճառել ալկոգելը: Մենք հայտնաբերում ենք և խիստ պատասխանատվության կենթարկենք, իսկ նրանք ովքեր տնտեսվարող սուբյեկտ չեն լինի, կլինեն ֆիզիկական անձինք և List.am կամ այլ կայքերով կվաճառեն, կզբաղվեն ապօրինի ձեռնարկատիրությամբ, այդ դեպքերը կփոխանցենք ՊԵԿ մեր գործընկերներին, որոնք համապատասխան գործողություներ կկատարեն»:

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են գների և պաշաների մանիթորինգ. «Մոնիթորինգ ենք անում խոշոր խաղացողներին: Մեկ-երկու օրից կկարողանանք նրանց հետևել օնլայն ռեժիմով՝ ներմուծման գները, վաճառքը, արժեքները: ՏՄՊՊՀ–ն տիրապետում է իրավիճակին, գների առումով: Չկա խնդիր հանրապետությունում գների տոտալ վերահսկողության համար»:

Անդրադառնալով պարենի պաշարներին՝ Գեղամ Գրիգորյանը հայտնեց. «Այս պահին կարող եմ արձանագրել, որ անհանգստացնող երևույթներ չեն արձանագրվում, միակ խնդիրը՝ օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է, քանի որ մեկ օրվա ընթացքում մեծածավալ գնումներ ապահովելու համար ֆիզիկական անձանց կողմից աբսուրդային քանակի գնումներ են կատարվում, որը պետք է կարողանան պահեստներից տեղափոխել: Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, այլ ապրանքների խնդիր չկա: Մենք 44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում: Դրանցից ամենաշատը գնվել է նպարեղենը: Հիմա ճանապարհին կա բեռ, որը հասնում է ՀՀ, նաև պահեստներում կա կուտակած»,- հայտնեց գրիգորյանը և քաղաքացիներին հոդորեց գնումներ կատարելիս մնալ խելամիտի սահմաններում:

«Ապրանքները ունենք ժամկետներով, եթե մարդը գնում է 4 արկղ ձու, այն պահպանման ժամկետ ունի: Գոնե պետք է իմանան, որ ձվի պահով Հայաստանում կա պրոֆիցիտ, ավելցուկ»,- հայտարարեց Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում