Ղրիմը Ռուսաստանին կցելու վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել

Ղրիմը Ռուսաստանին կցելու վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ErmenihaberԹուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2014-ի մարտի 16-ին անցկացրած հանրաքվեի առիթով, որի արդյունքում Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը միացվեց Ռուսաստանի Դաշնությանը: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Նախօրեին տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «6 տարի առաջ այս օրը իրականացված ոչ լեգիտիմ հանրաքվեի արդյունքները հիմք ընդունելով՝ Ռուսաստանի կողմից իրականացված ուկրաինական Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապօրինի բռնակցումը մեր երկիրը և միջազգային հանրությունը չեն ճանաչում»:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Թուրքիայի համար շարունակելու են առաջնային լինել «Ղրիմի տեղաբնիկներ հանդիսացող թաթար թուրքերի անվտանգությունը, մշակութային ինքնության պահպանումն ու բռնակցման հետևանքով նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերացումը»:

Վերջում նշվում է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել իր ռազմավարական գործընկեր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում