Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի վարույթ չի ընդունվել

Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի վարույթ չի ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, Tert.amԴատական տեղեկատվական համակարգից Tert.am-ը նաև տեղեկանում է, որ 26.02.2020 թվականին է Շուշան Փաշինյանը հայց ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի, որով խնդրել է դատարանին՝ պարտավորեցնել պատասխանող Նարեկ Սամսոնյանին, իր ֆեյսբուքյան սոցցանցի պաշտոնական էջում, իսկ դրա անհնարինության դեպքում հազար տպաքանակ ունեցող ՀՀ տպագիր մամուլում, հրապարակայնորեն հերքելու զրպարտություն համարվող արտահայտությունները:

Շուշան Փաշինյանը խնդրելէ հերքել, Նարեկ Սամսոնյանի հետևյալ հայտարարությունները. «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: (…) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից»:

Շուշան Փաշինյանը խնդրում է, որ դատարանը պարտավորեցնի Սամսոնյանին, որ հերքի վերը նշված հայտարարությունները և հօգուտ իրեն՝ որպես պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնաս, բռնագանձել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար:

Գործը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, հայցադիմումը դատավոր Զարուհի Նախշքարյանի աշխատակազմին է հանձնվել 02.03.2020 թվականին:

Զարուհի նախշքարյանը հայցադիմումը վերադարձերել է, քանի որ այն թերի է և պակաս են որոշ փաստաթղթեր: Դատարանը գտել է, որ հայցվորի ներկայացուցչի՝ Գևորգ Գյոզալյանի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները, ինչը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար:

«Հայցադիմումում թույլ տրված թերությունները վերացվելու և սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետում այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով այն ստանալու պահից հետո յոթնօրյա ժամկետում»,- ասված է դատավորի որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում