«Հրապարակ». Արտակարգ դրությունը չի ազդի ԱԺ-ի աշխատանքների վրա

«Հրապարակ». Արտակարգ դրությունը չի ազդի ԱԺ-ի աշխատանքների վրա

«Նախօրեին թեպետ արտակարգ դրություն հայտարարվեց, և մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկիրն ապրելու է արտակարգ դրության ռեժիմով, ու հատկապես արգելվելու են զանգվածային միջոցառումները, առավելագույն չափը մարդկանց կուտակումների 20 մարդուց ոչ ավելի պետք է լինի, սակայն մի շարք հաստատություններ կաշխատեն բնականոն հունով, թեև արտակարգ ռեժիմով, այդ թվում՝ Ազգային ժողովը:

Սահմանադրության համաձայն՝ ԱԺ-ն շարունակում է գործել ամբողջ լիազորությունների շրջանակում։ Եվ դրանով պայմանավորված՝ երեկ մշտական հանձնաժողովների նիստեր են անցկացվել, իսկ մարտի 23-ին էլ նշանակված է հերթական քառօրյան: Այդուհանդերձ, ԱԺ-ից մեզ հայտնեցին, որ կպահպանվեն իրավիճակից բխող բոլոր վարքականոնները՝ ջերմաչափում, դիմակների կրում և այլն»,- գրում է թերթը։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում