«Իրավունք»․ Հանցավոր անգործությա՞ն, թե կոռուպցիայի դրսևորում

«Իրավունք»․ Հանցավոր անգործությա՞ն, թե կոռուպցիայի դրսևորում

«ԱԺ-ում իր ելույթի ընթացքում Փաշինյանը խոստովանեց, որ իր կառավարությունը չի կարողանում հետևել, որ կատարվեն օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված նորմատիվները, այդ թվում՝ հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, աշխատանքային, աղմուկի և այլն։

Նա հայտարարեց, որ հիմնարկների 90 տոկոսում, այդ թվում՝ պետական, սահմանված նորմատիվները չեն պահպանվում։

Այդ դեպքում հարց է ծագում, եթե իրոք երկրում ստեղծվել է այդպիսի քաոսային, անկառավարելի վիճակ, ինչո՞վ են զբաղվում պետական տարբեր գերատեսչություններ (որոնք, ի դեպ, հսկայական պարգևավճարներ են ստանում), ինչու դրանք չեն պայքարում համատարած ու զանգվածային խախտումների դեմ, և արդյոք դա հանցավոր անգործությա՞ն, թե կոռուպցիայի դրսևորում է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում