Ռադայում Պորոշենկոյի կողմնակցի բերանը փորձել են փակել բժշկական դիմակով (տեսանյութ)

Ռադայում Պորոշենկոյի կողմնակցի բերանը փորձել են փակել բժշկական դիմակով (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Tert.amՈւկրաինական Ռադայում «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի՝ խորհրդարանում ելույթի ժամանակ նրա բերանը փորձել են բժշկական դիմակով փակել, գրում է РИА Новости գործակալությունը:

Ելույթի ժամանակ Գոնչարենկոյի խոսքը փորձել են ընդհատել այլ խորհրդականներ, որոնք իրենց տեղերից սկսել են բղավել, սակայն ելույթ ունեցող պատգամավորը նրանց նկատողություն է արել ու հայտարարել, որ նրանք չեն կարող իրենից բարձր գոռալ:

Այդ ժամանակ ամբիոնին է մոտեցել պատգամավորներից մեկը և փորձել է բժշկական դիմակ հագցնել Գոնչարենկոյին:

«Զելենսկուն տվեք: Տվեք Զելենսկուն»,– ի պատասխան բղավել է Գոնչարենկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր սեղմել Գոնչարենկոյին ձեռքը, քանի որ վերջինս Ռադայում քննադատել էր նախագահին:

«Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը գլխավորում է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ներկայիս գումարման Ռադայում խմբակցությունը ներկայացված է 25 պատգամավորներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում