Կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքներն ամբողջովին մաքրվել են (լուսանկարներ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Tert.am: Վենետիկում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին հայտարարված կարանտինի արդյունքում մաքրվել է քաղաքի հանրահայտ ջրանցքների ջուրը, հայտնում է Daily Mail պարբերականը։
Մարկո Կապովիլա անունով տեղացու խոսքով՝ այս օրերին գրեթե ամբողջովին ամայացած Վենետիկում ջրանցքները նախկինում երբեք այդքան մաքուր չեն եղել։
«Կարանտինի շնորհիվ մենք ավելի մաքուր շրջապատ ունենք»,- խոստովանում են քաղաքի բնակիչները։
Վերջիններս նշում են, որ քաղաքը կոյուղի չունի, ուստի կեղտաջրերը լցվում են ջրանցնքներ, որտեղ մինչև վերջերս մեծաքանակ ձկներ տեսնելը գրեթե անհնար է եղել։ Իսկ այժմ ձկները պարզորոշ երևում են բյուրեղյա մաքուր ջրերում:
Մինչդեռ Եվրոպական տիեզերական գործակալությունն արդեն տեղեկություններ է հրապարակել Իտալիայի խոշոր քաղաքներում՝ Վենետիկում, Միլանում, Թուրինում և Բոլոնիայում, օդում ազոտի օքսիդի մակարդակի կրճատման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում