Բակո Սահակյանի հրավիրած խորհրդակցությանը հատուկ քննարկվել է բանակում կորոնավիրուսի կանխարգելումը

Բակո Սահակյանի հրավիրած խորհրդակցությանը հատուկ քննարկվել է բանակում կորոնավիրուսի կանխարգելումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Քննարկվել են բանակաշինությանը, արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել բանակում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամկազմին՝ քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում