Բալիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
19/03/2020 13:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Tert.am: Ինդոնեզիայի Բալի կղզում Ռիխտերի սանդղակով 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:
Ցնցումները գրանցվել են մարտի 19-ին՝ տեղի ժամանակով ժամը 00:45-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Կուտայի շրջանից 173 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա: Ցնցումները ցունամի առաջացնելու վտանգ չեն ներկայացրել:
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում