Կառավարությունը չի կարող իմ իրավունքները սահմանափակել. ՄԻՊ-ը՝ վարչապետին

Կառավարությունը չի կարող իմ իրավունքները սահմանափակել. ՄԻՊ-ը՝ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Aysor.amԿառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծ, որով կանոնակարգվում է կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամկետի ու ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու ժամկետների կանոնակարգումը։

Նպատակն է, որ դատապարտյալների կամ կալանավորված անձանց ծանր հիվանդության դեպքում համապատասխան գործընթացը տևի շատ արագ, մասնավորապես, կալանավորված անձի դեպքում հսկող դատախազը պարտավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնել դատարան, նույնն էլ՝ դատապարտյալի դեպքում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ այս նախագիծը մի քանի սկզբունքային առումով պետք է փոխվի, որովհետև կարող է Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ իր հերթին ասաց, թե չի կիոսում ՄԻՊ֊ի դիրքորոշումը։

Ռուստամ Բադասյանն էլ արձագանքեց, թե ՄԻՊ֊ը կարող է առանձին նախագիծ ներկայացնել, քննարկեն։

Հարցի շուրջ քննարկումները երկար շարունակվեցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կոչ արեց չսահմանափակել Մարդու իրավունքների պաշտպանի իրավունքները։

«Ամենայն հարգանքով, կառավարությունը չի կարող սահմանափակել իմ իրավունքները», – ասաց Արման Թաթոյանը։

«Ոնց ասեք», – արձագանքեց վարչապետը։

Որոշվեց հարցը հետ տանել կոմիտե, ևս մեկ անգամ քննարկել

Հետևեք մեզ նաև Telegram-ում