AM | RU
USD
EUR
RUB

Արսեն Թորոսյանի կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելը հակասահմանադրական գործողություն է. Լարիսա Ալավերդյան

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Tert.am: Առողջապահության նախարարի կողմից դատարանի կայացրած որոշումը կատարելուց հրաժարվելը համարում եմ հակասահմանադրական գործողություն. սա այն ճանապարհը չէ, որ մեզ տանում է դեպի իրավական պետություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն առ այն, թե համաձայն չէ դատական այն որոշմանը, համաձայն որի՝ պետք է ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից:

«Երբ իշխանությունները խոսում են լեգիտիմության մասին, միշտ հայտարարում են, որ ժողովուրդը տվել է վստահության քվե, բայց ամբողջովին մոռանում են, որ լեգիտիմության կարևորագույն տարրերից մեկն այն, որ իշխանություններն իրենք պահպանեն և ենթարկվեն բոլոր օրենքներին և դատական որոշումներին: Տվյալ դեպքում նախարարը ապալեգիտիմացնում է ինքն իրեն՝ որպես իշխանավոր, երբ հրաժարվում է կատարել դատարանի որոշումը»,-ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ այս կամ այն փորձագետը նշում է, որ իշխանության որևէ ներկայացուցչի կողմից արված գործողությունը կամ հայտարարությունը հակասում է Սահմանադրությանը կամ որևէ օրենքի, հնչում են արդարացումներ, թե հեղափոխություն է տեղի ունեցել, և իշխանությունները ղեկավարվում են հեղափոխական նպատակահարմարությամբ՝ հեռանալով իրավական պետության կայացումից:

«Եթե անգամ ղեկավարվենք լավագույն ցանկություններով, պետք է արձանագրենք, որ սա այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի իրավական պետության կայացումը, ընդհակառակը՝ այդպես շեղվելով ճանապարհից՝ նրանք բավականին կասկածելի մեթոդներով ուզում են համոզել, որ պետք է հասնեն արդար նպատակների: Տարբեր երկրների զարգացման փորձը ցույց է տվել, որ դա սխալ ճանապարհ է»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով նաև, որ իշխանությունները կամ պետք է ամբողջովին հետևեն գործող Սահմանադրությանը, կամ հրաժարվեն իշխանությունից, քանի որ իշխանության եկել են հենց այս Սահմանադրությամբ:

Նա կարևորեց նաև, որ ցանկացած բացասական կամ սխալ բան, որն անում է իշխանությունը, հազարապատիկ անգամ ավել արտահայտվում է ժողովրդի շրջանում: «Այդպիսի քայլերը տանում են դեպի քաոս: Ես պարտքս եմ համարում հորդորել իշխանությանը՝ չգործել հակասահմանադրական և հակաօրինական, իսկ ժողովրդին կոչ եմ անում հետևել դրական օրինակներին և առաջնորդվել դրանցով», -ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից:

Ըստ վճռի՝ պատասխանողներ Արսեն Թորոսյանն ու ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով պետք է ներողություն խնդրեն Արա Մինասյանից՝ տեսանյութը վերնագրելով՝ «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:

Լրահոս
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ. Երվանդ Վարոսյան Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց: Gazeta.ru Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az Ղազախստանում լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսը՝ ուղիղ Որքան գումար են կորցրել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին . «ՌԻԱ Նովոստի» Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Հրապարակվել են Արցախի խորհրդարանական ընտրություններում 7 շրջանների նախնական արդյունքները «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ պարետատուն Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի ասուլիսը՝ ուղիղ Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan