Եվրամիության բոլոր երկրները հրաժարվել են ընդունել փախստականներին

Եվրամիության բոլոր երկրները հրաժարվել են ընդունել փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.amԵվրամիության անդամ բոլոր երկրները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում են կայացրել դադարեցնել փախստականների տեղաբաշխման ծրագրերը: Այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին:

Ծրագրերի վերսկսման ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկա: Նշվում է, որ ավելի վաղ նույն քայլին են գնացել Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Մարտի 18-ինփախստականների ընդունելությունը դադարեցրել է Գերմանիայի Ներգաղթի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը:

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 245 900 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։ Վարակից ապաքինվել է ավելի քան 88 465 մարդ։

Մինչ եվրոպական կառավարությունները պայքարում են արագ տարածվող համավարակի դեմ, Չինաստանն առաջին անգամ վարակման որևէ նոր դեպքի մասին չի հայտնել:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում