Պարետը պետք է ԶԼՄ-ների նկատմամբ անհարակի սահմանափակումներ չիրականացնի. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)

Պարետը պետք է ԶԼՄ-ների նկատմամբ անհարակի սահմանափակումներ չիրականացնի. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.am: «Այս պահի դրությամբ պարետը պետք է բարձր իրավագիտակացություն դրսևորի և անհարկի սահմանափակումներ չիրականացնի, եթե դրանք անհարկի կլինեն, ապա արտակարգ դրությունից հետո կարող են դատական կարգով վիճարկվել ու կոնկրետ զանգվածային լրատվամիջոցին հասցված վնասը փոխահատուցվի»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագմավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է արվի, որպեսզի արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումներում կամայականություն չդրսևորվի:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ պետք է հասականալ՝ արտակարգ դրությունը հատուկ ռեժիմ է, որից բխում են որոշակի գործողություններ, այդ թվում՝ տեղեկատվության տարածման բնագավառում սահմանափակումներ: Ըստ նրա՝ պետք է տարանջատել արտակարգ դրության և դրանից դուրս իրականությունը:

«Արտակարգ ռեժիմի պայմաններում հանրային շահ գնահատողը կոնկրետ պարետատունն է: Եթե ԶԼՄ-ն գնհատի, որ հանրային շահը պահանջում է՝ տեղեկությունը հրապարակվի և հետո պարզվի, որ տեղեկության տարածման պատճառով առաջացել են այնպիսի հետևանքներ, որոնք շատ մեծ վնաս են պատճառել հասարակությանն ու արտակարգ ռեժիմին, սրա հետևանքն ավելի վատ է, քան այն, որ տվյալ ԶԼՄ-ի տեղեկատավության ազատության իրավունքը կոնկրետ դեպքով սահմանափակվի: Այստեղ նուրբ գիծ է, պետք է ըմբռնումով մոտենալ»,- ասաց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց՝ եթե դեպքեր կան, որ բացի կորոնավիրուսի հետ կապված լուրից քաղաքական տեղեկություն է սահմանափակվում, ապա դա անընդունելի է: Պատագմավորը շեշտեց, որ ինքը դեռ այդպիսի տեղեկատվության չի տիրապետում:

Մանրամասաները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում