AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանից բռնագաղթած 20 փախստականների հանձնվել են բնակարանի գնման վկայագրեր

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.amԲնակարանի գնման ևս 20 վկայագրեր հանձնվեցին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունից:

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցներն անձամբ են վկայագրերը հասցրել քաղաքացիներին։

2019թ. նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «ՀՀ 2019թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշումները։

Այդպիսով, Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես, ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման աշխատանքները, հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը, տարանջատվել են ըստ առաջնահերթության: ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն առաջնորդվել է ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), և ընդգրկել է մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

Լրահոս
Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ. Երվանդ Վարոսյան Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց: Gazeta.ru Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az Ղազախստանում լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսը՝ ուղիղ Որքան գումար են կորցրել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին . «ՌԻԱ Նովոստի» Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Հրապարակվել են Արցախի խորհրդարանական ընտրություններում 7 շրջանների նախնական արդյունքները «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ պարետատուն Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի ասուլիսը՝ ուղիղ Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին Արցախում նախագահական ընտրություններ. մանրամասներ (թարմացվող) «Կորոնավիրուսը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատթարագույն համաշխարհային ճգնաժամն է»․ Գուտերեշ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan