AM | RU
USD
EUR
RUB

Սուղ միջոցներն ուղղել սպառողին, ոչ թե արտադրողին․ Հրանտ Բագրատյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.amՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես քննարկում է կառավարության սահմանած Արտակագ դրությունն ու Փաշինյանի՝ բիզնեսին տրվելիք օգնության վերաբերյալ խոստումներին։

Բագրատյանը մասնավորապես նշել է, որ պարետատան ստեղծումից ու Ավինյանի՝ պարետ նշանակվելուց հետո վարչապետը ազատ ժամանակ ստացավ դեղատներ ու խանութներ գնալու համար։

«Ես բացի պարետի ինստիտուտը գործարկելուց, որոշ ունեցվածք մոբիլիզացնելուց և մամուլը վերահսկելուց այլ գործուն մեխանիզմ չեմ տեսնում։ Հարց է՝ ի՞նչներիս էր պետք արտակարգ դրությունը։ Ուշի ուշով հետևում եմ պարետի որոշումներին»,- գրել է Բագրատյանը և նշել, որ 50 հոգի աշխատող ունեցող հիմնարկներին առաջարկվել է «ինքնակարգավորվել» և որ Ավինյանն ու Թորոսյանը հաճախ խորհուրդ են տալիս «ինքնամեկուսանալ», «ինքնակարգավորվել»։

«Ի՞նչ են նշանակում այս տերմինները։ Ոչինչ։ Ինքնակարգավորվի ի՞նչպես։ Նպատակը... Կամ «ինքնամեկուսանա», որ ի՞նչ անի։ Կարծիք էի հայտնել, որ իրականում պետք են արտակարգ միջոցառումներ, բայց ոչ արտակարգ դրություն և պարետ։ Ի՞նչու։ Նման հետևությունը բխում է (Ա) համաճարակի պայմաններում ճգնաժամային կառավարման տեսությունից ու պրակտիկայից և (Բ) 2020-ի անցած 2.5 ամիսներին այլ երկրների պրակտիկայից։

(Ա) այս տեսությունը մեզ հստակ հուշում է, որ, օրինակ, եթե ունես տեխնոգեն կամ բնական աղետ (ջրհեղեղ, հրաբուխ, երկրաշարժ), ապա ելքը պատնեշներ (արգելքներ) կառուցելն է կամ մարդկանց էվակուացնելը։ Եթե առկա է դաժան ֆինանսական ճգնաժամ, ապա, ասենք, առք ու վաճառքից անցնում ես բարտերի և այլն։ Համաճարակային ճգնաժամի դեպքում տեսությունն ու պրակտիկան ասում են. սոցիալական կյանքի շղթաները (օղակները, ինստիտուտները) վեր հանի և դրանց միջև բարիեր դիր, որպեսզի վերահսկես փոխանցվող ինֆորմացիայի, ապրանքի, ծառայության և այլն ստերիլությունը։

(Բ) Իրոք, երբ որ նայում ենք վարակի դեմ տարբեր երկրների փորձը, ապա ակնհայտ են լավ օրինակներ (Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Հվ Կորեա) և վատ օրինակներ (Իտալիա, Իրան)։ Ամենալավն, իհարկե դիկտատորական երկրներն են (ԿԺԴՀ, Կուբա, Նիկարագուա, Վենեսուելա), բայց սա ուրիշ պատմություն է։ Հարցն այն է, թե շուկայական տնտեսակարգ ունեցող Ճապոնիան կամ Չինաստանը ի՞նչու ավելի հաջող դուրս եկան Իտալիայից, Իսպանիայից և այլն։ Նրանք ոչ թե աշխատում էին ընդհանուր լուզունգներով, այլև կոնկրետ գործողություններով։ Վստահաբար կարելի է ասել, որ հիմնական գործիքը կարանտինն էր՝ սոցիալական շղթայի բեկանումը։ Չինաստանն, օրինակ, 60 մլն նկատմամբ կիրառեց դաժան կարանտին (Հուբեյ նահանգ, Ուխան), իսկ մնացած 1.3 մլրդ-ի նկատմամբ արտակարգ միջոցառումներ։ Իտալիան հակառակը, հայտարարեց, որ 1-2 օրից կարանտին կմտցնի Լոմբարդիայում։ Ճակատագրական սխալ։ Մեկ օրվա մեջ բոլորը մեքենաներով մեկնեցին Լոմբարդիայից՝ վիրուսը տարածելով Իտալիայով մեկ։

Հիմա արտակարգ դրություն կա, չկա, որևէ նշանակություն չունի։ Կարևոր այս հարցն է. շղթաները կտրում եք, թե՝ ոչ»,- մանրամասնել է տնտեսագետը և հավելել, որ այնպիսի կարանտին, ինչպիսին ունենք Էջմիածնի առումով, կարանտին չէ։

«Ըստ իս, ՀՀ վարակված բոլոր քաղաքների նկատմամբ պետք է կիրառել կարանտինի մեխանիզմը։ Չպետք է թույլ տալ, որ քաղաքներից վարակը մտնի գյուղերը։ Ինքնամեկուսացում բառը պետք է մոռանալ։ Միմիայն մեկուսացում։ Մյուսը ճյուղային կարանտինի կիրառումն է։ Գյուղատնտեսություն - սննդի արդյունբերություն - առևտուր. այս ոլորտը 100%-ով պետք է պահպանվի և աշխատի ստերիլ պայմաններում։ Կարևոր է նաև հեղուկ վառելքի մատակարարումը։ Երբ այս ամենը Տիգրան Ավինյանը կանի, կարելի անցնել մյուս ճյուղերին՝ աստիճանաբար գործարկելով ոլորտ առ ոլորտ»,- գրել է նա։

Բագրատյանն անդրադարձել է նաև ֆինանսական հարցերին․ «Վարչապետը հախուռն խոստումներ է տալիս բիզնեսին օգնելու, վարկեր սուբսիդավորելու և այլն մասին։ Իբր թե փող ունե՞ս․ Սահմանափակ միջոցների, մասսայական գործազրկության առկայության պայմաններում պետք է սուղ միջոցներն ուղղել սպառողին, ոչ թե արտադրողին։ Այս պահին ի՞նչ վարկ, ի՞նչ բան։ Դեռ պարզ չի ո՞ր արտադրությունը կմնա, որը կվերանա։ Փող ունես, պահի մարդկանց թոշակ ու աշխատավարձ տալու համար։ Հետո, ճգնաժամի մեղմանալուն զուգընթաց ելնելով հնարավորություններից կարելի է մտածել բիզնեսին օգնելու մասին։ ԱԺ էն պոպուլիստ պատգամավորական ֆրակցիային էլ ասեք, որ այս պահին մոռանան հարկային արտոնությունները։

Այսինքն, հրատապ խնդիրը սպառման պահպանումն է որոշակի մակարդակի վրա որքան հնարավոր է երկար։ Իսկ բիզնեսին կարելի է խոստանալ, որ ապագայում, աշխատելուն և վերականգնվելուն զուգահեռ կորուստների կեսը պետությունը կփոխհատուցի արժեթղթերով»,- գրել է Բագրատյանը և որպես հետգրություն նշել, որ անհրաժեշտ է, որպեսզի ԿԲ ստուգի իրավաբանական անձանց և քաղաքացիների բոլոր վալյուտային փոխանցումները երկրից դուրս, խորհրդակցի պարետի հետ ու որոշում կայացնի. թույլ տալ, թե ոչ:

Լրահոս
Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan