Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկիրիայի նախագահի խորհրդական
21/03/2020 12:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հայ սուզալողորդ Շավարշ Կարապետյանը հասարակական հիմունքներով նշանակվել է Բաշկիրիայի նախագահի խորհրադական:
«Համապատասխան հրամանը ստորագրվել է Ռադիի Խաբիրովի կողմից»,- ըստ ռուսական Բաշինֆորմի, այդ մասին հայտնում են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Նոր խորհրդատուի լիազորություններում ընդգրկվելու են մարզում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման հարցերը:
Շավարշ Կարապետյանը աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում