Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ ԱՀ տեղեկատվական շտաբ
23/03/2020 11:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
Այս մասին հայտնում են Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող տեղեկատվական շտաբից:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին:
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում