Աբխազիայի ԿԸՀ-ն հրապարակել է երկրի նոր նախագահի անունը. ԵՄ-ն հրաժարվել է ճանաչել ընտրությունները

Աբխազիայի ԿԸՀ-ն հրապարակել է երկրի նոր նախագահի անունը. ԵՄ-ն հրաժարվել է ճանաչել ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Tert.amԱբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ընդդիմադիր Ասլան Բժանիան ստացել է ձայների 56,5%-ը, հայտնում է ria.ru-ն:

«ԿԸՀ-ն որոշել է ընտրված նախագահ համարել Բժանիային՝ ձայների 56,5%-ով»,-հայտարարել է ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան՝ հավելելով, որ էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան հավաքել է ձայների 35,42%-ը:

Մինչդեռ Եվրոպական միությունը հայտարարել է, որ չի ճանաչում կայացած նախագահական ընտրությունները: Այս մասին ասվում է ԵՄ՝ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«Եվրոպական միությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակները, որոնցում անցկացվել են ընտրությունները»,-ասվում է հայտարարությունում, որում նաև նշվել է, որ ԵՄ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Հիշեցնենք, որ Աբխազիայում նախագահական ընտրությունները կայացել են անցած կիրակի: Դրանց մասնակցել է երեք թեկնածու՝ ընդդիմության առաջնորդ Բժանիան, էկոնոմիկայի նախկին նախարար Արձինբան և ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում