Կորոնավիրուսի թեմայով տեղեկություն հրապարակելու զանցանքի համար սանկցիան, կարգավորումը հանվել է. նախարար (տեսանյութ)

Կորոնավիրուսի թեմայով տեղեկություն հրապարակելու զանցանքի համար սանկցիան, կարգավորումը հանվել է. նախարար (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Tert.am: Հիմնական զեկույցով հանդես եկավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և նշեց, որ առաջարկվում է «ԶԼՄ-ներ» հասկացությունը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությամբ: «Այսինքն՝ խմբագրել հետևյալ կերպ՝ «լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը»»,- նշեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ Կառավարույթունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահամանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: «Կարող ենք արձնագարել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի»,- նշեց նա:

Հաջորդ փոփոխությունը, նրա խոսքով, այն է, որ տույժի ենթարկվելուց հետո մեկ օրվա ընթացքում, արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարկումը չվերացնելը կրկին տուգանքի նշանակում է ենթադրում՝ նվազագույն աշխատավարձի 5 հարյուրաապատիկից հազարապատիկի չափով:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ ԶԼՄ-ների մասով դրույթը մանրամասն ներկայացրեք՝ այդ սահմանված դրույթը դուրս եկե՞լ է, թե ոչ:

«Ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տղեկություն հրապարակելու այդ զանցանքի համար սանկցիան, կարգավորումը հանվել է: Ընդամնեը Կառավարութունը հիմա դիտարկում է, որ արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահամանափակման կամ այլ շրջանակ լինի, կամ առհասարակ չլինի, քննարկումները շարունակվում են»,- պատասխանեց Բադասյանը:

Նշենք, որ պարետի որոշմամբ տարբեր լրատվամիջոցներից հեռացվել տեղեկություններ, որոնք, ըստ պարետի, խուճապ են տարածում, նաև հեռացվել արտասահմանյան մամուլից թարգմանված նմանատիպ նյութեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում