Ռիհանան 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ռիհանան 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Tert.am: Երգչուհի Ռիհանայի Clara Lionel հիմնադրամը 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, գրում է Fox News-ը։

Հիմնադրամի հայտարարության համաձայն՝ միջոցները կուղղվեն Direct Relief, Partners In Health, Feeding America հիմնադրամներին, Փրկության միջազգային կոմիտեին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի արձագանքման հիմնադրամին և այլ կազմակերպությունների։

Հաղորդագրությունում նշվում է, որ անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել մասնավորապես «մեկուսացած և աղքատ համայնքներին՝ նրանց, ովքեր ամենաշատը կտուժեն համավարակի հետևանքով»։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում