Չինաստանը սկսում է վերականգնել ներքին տուրիզմը

Չինաստանը սկսում է վերականգնել ներքին տուրիզմը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.am: Չինաստանում կայունացել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, և տեղի բնակիչները սկսել են հետաքրքրվել ներգնա տուրիզմով, փոխանցում է ria.ru-ն։

Չինական շուկան ցույց է տալիս վերականգնման հեռանկարային նշաններ, քանի որ հիվանդության կորը անկում է ապրում:

Հունվար ամսվա սկզբի համեմատությամբ, երբ ավիատոմսերի 38 տոկոսն էր ընդամենը ամրագրվել, այժմ այդ տոկոսն աճել է՝ հասնելով 58-ի: Ավելին, ամրագրումների մեծ մասը այժմ կատարվում է գործուղումների համար:

Ներկայումս Չինաստանում ներգնա տոմսերի պահանջարկն ավելի մեծ է, քան փետրվարին։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ արտերկրում գործուղումներ չեն իրականացվում. դա պայմանավորված է հենց ՉԺՀ իշխանությունների սահմանափակիչ միջոցներով և այն փաստով, որ այսօր արտասահմանյան ուղղությունները մեծամասամբ իրենց սահմանափակումները պարտադրում են չինացի ճանապարհորդներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում