AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Կկարողանա՞ իշխանությունը ձերբազատվել անսխալականության բարդույթից

 

«Ներկայիս ճգնաժամային իրավիճակում շատ է խոսվում համախմբվածության և միասնականության մասին, որը պետք է թույլ տա հաղթահարել բարդ իրավիճակը։ Իսկ համախմբվածությունն իրենից ենթադրում է, որ բոլորը պետք է աշխատեն միասին, փորձեն լուծումներ գտնել։

Հաճախ են այն դեպքերը, երբ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ընդդիմության, այլախոհների, կամ պարզապես այլ մասնագետների աջակցության ու խորհրդի կարիքը չունեն, իրենք կարող են գլուխ հանել առկա իրավիճակից։ Անսխալականության բարդույթի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Դրանով է պայմանավորված, որ նրանք համարում են, թե իրենց քայլերն ու գործողություններն անբեկանելի են, անթերի, քանի որ իրենք «ներկայացնում են ժողովրդին», իսկ իրենց նախաձեռնությունները բխում են ժողովրդի շահերից։ Ավելին՝ որոշ դեպքերում՝ նույնիսկ ժողովրդի «պահանջից»:

Այս դեպքում գործ ենք ունենում իշխանությունների մեծամտության հետ, երբ վերջիններս չեն փորձում առերեսվել իրականության հետ և լսել նաև այլընտրանքային կարծիքներ։ Իսկ երբեմն այնպես է ստացվում, որ բազմաթիվ քննադատություններից և աղմուկից հետո միայն իշխանությունը ստիպված է լինում հաշվի նստել այլ տեսակետների հետ։

Այս իշխանությունների մոտ երկու տարվա գործելաոճը հստակ է՝ նախ անել մտքներին եկածը, հետո մտածել հետևանքների մասին: Ազգային ժողովն ուրբաթ ուշ երեկոյան արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնք վերաբերում են արտակարգ դրության պայմանների խստացմանը:

Եվ առաջին ընթերցման ժամանակ կիսատ-պռատ, «ոտքի վրա» սարքված ու խորհրդարան ներկայացված այս փաթեթը իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես վերջին կարգի ճշմարտություն, սակայն դրանք բուռն քննադատության ենթարկվեցին ընդդիմության կողմից։

Սրան գումարած՝ խորհրդարանի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքը, երբ կարևորագույն նախագիծը խորհրդարանական երկրի ԱԺ-ում ներկայացնում է ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալը, որն ակնհայտորեն պատրաստ չէր ո՛չ օրենքի նախագիծը լիրաժեք ներկայացնել, ո՛չ էլ պատգամավորների հարցերին տրամաբանված ու սպառիչ պատասխաններ տալ։

Ի վերջո, հաշվի առնելով, որ իրենց կոշտ մոտեցումը և ինքնահավան գործելակերպը կարող է հանրության շրջանում բացասական լիցքեր առաջ բերել, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ստիպված եղավ փոփոխություններ կատարել վերոնշյալ օրենքներում այն առաջարկների շուրջ, որ ներկայացրել էին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Ավելին, ինչպես տեղեկացրեց հիմնական զեկուցողը, քննարկումներում ներգրավել էին նաև տարբեր իրավաբանների, իսկ օրենքի նախագիծն ԱԺ-ում արդեն ներկայացնում էր արդարադատության նախարարը:

Արդյունքում այս օրենքներն ԱԺ-ում արդեն երկրորդ ընթերցման ժամանակ լուրջ հակազդեցության չարժանացան ընդդիմության ներկայացուցիչների կողմից, իսկ նախագծերի շուրջ հնարավոր եղավ կոնսոլիդացիա ապահովել։ Օրինագիծն ընդունվեց միաձայն և ոչ ոք դեմ չքվեարկեց:

Բայց հարցն այն է, որ իշխանությունները իրենց առջև խնդիր պետք է դնեն, որ կոնսոլիդացիա ապահովվի ոչ թե միայն մի քանի հարցերում, ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև ընդհանրապես»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ. Երվանդ Վարոսյան Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց: Gazeta.ru Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az Ղազախստանում լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսը՝ ուղիղ Որքան գումար են կորցրել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին . «ՌԻԱ Նովոստի» Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Հրապարակվել են Արցախի խորհրդարանական ընտրություններում 7 շրջանների նախնական արդյունքները «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ պարետատուն Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի ասուլիսը՝ ուղիղ Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan