Իտալիա է ժամանել ռուսական 10-րդ ռազմական ինքնաթիռը
24/03/2020 10:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Analitik.am: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 10-րդ ինքնաթիռն է ժամանել Իտալիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում:
Գերատեսչությունում նշել են, որ Ил-76 ռազմական ինքնաթիռն Իտալիա է ժամանել մի խումբ ռուսաստանցի մասնագետներով: Նաև առաքվել են ախտորոշման և ախտահանման սարքավորումներ: Ինքնաթիռը ժամանել է Հռոմի մերձակայքում գտնվող «Պրատիկա դի-Մարե» իտալական ավիաբազա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում