Իտալիա է ժամանել ռուսական 10-րդ ռազմական ինքնաթիռը

Իտալիա է ժամանել ռուսական 10-րդ ռազմական ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Analitik.am: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 10-րդ ինքնաթիռն է ժամանել Իտալիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում:

Գերատեսչությունում նշել են, որ Ил-76 ռազմական ինքնաթիռն Իտալիա է ժամանել մի խումբ ռուսաստանցի մասնագետներով: Նաև առաքվել են ախտորոշման և ախտահանման սարքավորումներ: Ինքնաթիռը ժամանել է Հռոմի մերձակայքում գտնվող «Պրատիկա դի-Մարե» իտալական ավիաբազա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում