Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 66-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 66-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Tert.am: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 66-ի, հաղորդվում է վարակի տվյալների մշտադիտարկմամբ զբաղվող կայքում, գրում է ria.ru-ն։

Երկրի իշխանությունները կորոնավիրուսի տարածման ֆոնին շաբաթ օրը մեկ ամսով արտակարգ դրություն են հայտարարել: Արտակարգ դրությունը ենթադրում է տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ ավելի քան 10 անձից բաղկացած հավաքների արգելք։

«Վարակման հաստատված դեպքերը՝ 66, ապաքինմանը՝ 9-ը: Կարանտինի ռեժիմում Է գտնվում 4005, հսկողության տակ՝ 252 մարդ», – հաղորդվում է կայքում:

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում