Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
24/03/2020 14:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Times.am: Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում