AM | RU
USD
EUR
RUB

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու վերաբերյալ ԱԺ-ի ընդունած օրենքը շատ լուրջ թերություններ ունի.Դավիթ Հարությունյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Tert.amԵս կարծում եմ, որ օրենքի ընդունման անհրաժեշտություն թեև կար, բայց գտնում եմ, որ օրենքը պարունակում է բազմաթիվ անորոշություններ և դրան պետք էր անդրադարձ կատարել մինչև օրենքի ընդունումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ի կողմից միաձայն ընդունած մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագծին:

«Բայց օրենքը շատ ավելի լուրջ թերություններ ունի, քանի որ բազմաթիվ հասկացություններ բավարար հստակեցված չեն: Այնուամենայնիվ, շատ ավելի կարևոր է աշխատանք իրականացնել առաջին հերթին հանրային գիտակցության միջոցով, և ցավոք սրտի, իմ տպավորությունն այն է, որ մենք կարծես թե այդ առումով թուլացած վիճակում ենք գտնվում, և մեզ թվում է, թե այս համաշխարհային վտանգը մեզ այլևս չի սպառնում: Ես կարծում եմ, որ խնդիրը հանրային գիտացությունն է, որովհետև միայն ուժային և պատժողական քաղաքականության միջոցով հնարավոր չէ հասնել արդյունքի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ պետական և հանրային վերաբերմունքը փողկապակցված են:

Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով կառավարության գործունեությանը, ասաց, որ կարծում է, որ այսօր ոչ թե իրավական առումով կա անհամաչափություն, այլ առողջապահական առումով: «Ես կարծում եմ, որ բազմաթիվ խնդիրներ կային, որոնք պետք է լուծվեին, և այդ մեկուսացումը, ինքնամեկուսացումը պետք է լիներ շատ ավելի կոշտ, պահանջկոտ և տարածվեր շատ ավելի լայն շրջանակի վրա: Այն, որ մենք այսօր մեղմում ենք իրավիճակը, իսկ դրա իրավունքը չունեինք, ինձ համար փաստ է, այսինքն՝ պետք է այս պահին կանխարգելիչ միջոցառումները խստորեն իրականացվեին, իսկ իմ տպավորությամբ մենք այդ առումով մեղմում ենք իրավիճակը»,-ասաց նա:

Լրահոս
ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց: Gazeta.ru Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az Ղազախստանում լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսը՝ ուղիղ Որքան գումար են կորցրել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին . «ՌԻԱ Նովոստի» Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Հրապարակվել են Արցախի խորհրդարանական ընտրություններում 7 շրջանների նախնական արդյունքները «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ պարետատուն Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի ասուլիսը՝ ուղիղ Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին Արցախում նախագահական ընտրություններ. մանրամասներ (թարմացվող) «Կորոնավիրուսը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատթարագույն համաշխարհային ճգնաժամն է»․ Գուտերեշ Երևանի մետրոպոլիտենը փակ է Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շրջանցում են ԱՄՆ պատժամիջոցները՝ Իրանին բժշկական օգնություն ցույց տալու համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan