Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 514 մարդ

Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 514 մարդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Tert.amԻսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 40 000-ին, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակվածության ավելի քան 6600 դեպք: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը:

Մարտի 24-ի դրությամբ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 39 673 դեպք, մահացածների թիվը 2696 է, նրանցից 514-ը մահացել են վերջին օրվա ընթացքում: Ծանր վիճակում է գտնվում 2600 հիվանդ, առողջացել է 3800 մարդ:

Իսպանիան կորոնավիրուսով վարակվածության ու մահվան դեպքերի քանակով երկրորդն է Եվրոպայում` Իտալիայից հետո: Իսպանիայի իշխանությունները ենթադրում են, որ վարակվածության ու մահվան դեպքերի գագաթնակետն Իսպանիայում կլինի այս շաբաթ, ինչից հետո խիստ կարանտինային քայլերը կունենան իրենց ազդեցությունը, իրավիճակը կկայունանա, ապա` կլավանա: Կարանտինն Իսպանիայում կշարունակվի մինչև ապրիլի 11-ը:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 392 000-ը, 17 138 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում